երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Լավրովը հեռանկարային է համարել Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը «3+3» ձևաչափի առաջմղման ուղղությամբ

Լավրովը հեռանկարային է համարել Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը «3+3» ձևաչափի առաջմղման ուղղությամբ

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը բանակցություններ են վարել Թեհրանում, քննարկել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցեր:

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարել է, որ իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին: Նա նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորմանը, որպեսզի Հորմուզի նեղուցի գործունեությունը վերադառնա մինչև ճգնաժամը եղած բնականոն ռեժիմին:

Լավրովը նաև հեռանկարային է համարել Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափի առաջմղման ուղղությամբ:

Արաղչին արդյունավետ է գնահատել Լավրովի հետ բանակցությունները: Նրա խոսքով՝ Իրանը և Ռուսաստանը մշտական խորհրդակցություններ են անցկացնում քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Պարսից ծոցի, Կովկասի, Ուկրաինայի և Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների:

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի և Հարավային Կովկասի խնդիրներն ու ճգնաժամերը չունեն ռազմական լուծում և պետք է կարգավորվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով:

  • Կիսվել: