ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով

Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով

Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգվեց։

Որոշումը կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Նշենք, որ մեղադորղ դատախազը միջնորդել էր, որ երեք ամիս ժամկետով երկարաձգեն Սրբազանի կալանքը։

Հիշեցնենք, ՔԿ-ն հրապարակել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները: 2025 թվականի հունիսի 25-ին քննչական կոմիտեից հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:

Այս պահին այս գործով 18 մեղադրյալներից կալանավայրում են միայն Բագրատ Սրբազանն ու Վահագն Չախալյանը։ 

  • Կիսվել: