շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի խափանման միջոցը փոխվեց. Նա ազատ կարձակվի

Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի խափանման միջոցը փոխվեց. Նա ազատ կարձակվի

Այսօր՝ նոյեմբերի 13–ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ամբաստանյալներից Տիգրան Գալստյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ Տիգրանը, ով անվասայլակով էր եկել դատարան, ունի առողջական լրջագույն խնդիրներ, որոնք էլ ավելի են վատթարացել ՔԿՀ-ում գտնվելու շրջանում։ Ընդգծելով, որ Տիգրանը բուժման կուսր անցնելու կարիք ունի, պաշտպանն առաջարկեց փոխել նրա խափանման միջոցը՝ ընտրելով վարչական հսկողություն խափանման միջոց։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց կիրառել տնային կալանք, ինչպես նաև՝ համակցված բացակայելու արգելք։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նկատեց՝ տնային կալանքն ինչպես է կիրառվելու, եթե անձն այժմ «Իզմիրլյան» ԲԿ-ում է, հիվանդանոցայի՞ն կալանք է կիրառվելու։ Ընդ որում, փաստաբանը նկատեց, որ տնային կալանքի կիրառման դեպքում հնարավոր չի լինելու ապահովելու տարբեր ԲԿ-ներում բուժհաստատություն անցնելու, անվերջ շրջապտույտի մեջ են լինելու։

  • Կիսվել: