Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվում է ՝ ուղիղ
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական երրորդ նիստը։
Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում քննարկվում էր շարժման մասնակից Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատավորը մերժեց պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը և երեք ամիս ժամկետով երկարաձգեց Լիդյա Մանթաշյանի կալանքը։
Այսօր քննության առարկա կդարձվի մյուս մեղադրյալների խափանման միջոցների հարցը։
Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 18 անձ։


