երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բադասյանը մանրամասնել է Մալյանի դեմ դատական հայց ներկայացնելու հանգամանքները

Բադասյանը մանրամասնել է Մալյանի դեմ դատական հայց ներկայացնելու հանգամանքները

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մանրամասներ՝ Նարեկ Մալյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի բովանդակության մասին։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա, մասնավորապես, նշել է. «Դատական հայցի մասին: Սիրելի՛ քաղաքացիներ, թեեւ բազմիցս հրապարակային հերքել եմ որեւէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալ։ Քաղհայցը կապված է հենց նշված հանգամանքի հետ։

Միաժամանակ, ինձ համար հասկանալի է նման վարքագծի պատճառը. հարմար առիթի դեպքում կանդրադառնամ նաեւ դրան»։

Հիշեցնենք, որ նախարարի հայցադիմումը դատարան մուտք է եղել  դեկտեմբերի 30-ին եւ մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին։

  • Կիսվել: