երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բադասյանը խոստովանեց․ Ես եմ առաջարկել փոխնախարար Վարդապետյանին ազատվել աշխատանքից

Բադասյանը խոստովանեց․ Ես եմ առաջարկել փոխնախարար Վարդապետյանին ազատվել աշխատանքից

Ես եմ առաջարկել փոխնախարար Աննա Վարդապետյանին, որ այլևս չաշխատի՝ պատճառները մի քանիսն ե, լրագրողների հետ զրույցի ընթացքում խոստովանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԱՆ փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատմանը։

«Իրականում պատճառը հետևյալն է. 2 ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն և դատաիրավական: Դատարիվական հատվածի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնի մասով՝ Սրբուհի Գալյանը և երկուսի մասով, ըստ էության,  կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել: Մենք պետք է փնտրենք այնպիսի կառուցվածք, որն ավելի համապատասխան է 4 փոխնախարարով աշխատելուն»,- բացատրեց Բադասյանը։

Ըստ նրա նոր կառուցվածքի պարագայում հնարավոր է նոր փոխնախարար ընդհանրապես պետք չլինի, բայց եթե անհրաժեշտություն լինի, նոր փոխնախարարը այլ պրոֆիլ պետք է ունենա, քան ուներ Աննա Վարդապետյանը։

Միևնույն ժամանակ նախարարը հավաստեց, որ Վարդապետյանի աշխատանքից և պրոֆեսիոնալիզմից դժգոհություններ չուներ։ Հարցին, թե հնարավոր է ազատման պատճառ հանդիսանա այն փաստը, որ Վարդապետյանը փոխնախարար է դարձել նախարար Արտակ Զեյնալյանի ժամանակ, Բադասյանը պատասխանեց. «Կարծեմ նա Զեյնալյանից առաջ էլ կար»։

  • Կիսվել: