երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բադասյանն անդրադարձել է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին

Բադասյանն անդրադարձել է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուսով է, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի դրական փոփոխությունները շարունակական կլինեն: Այս մասին նա ասաց ՛՛Ազատության՛՛ եթերում:

՛՛Կարծում եմ՝ այս պրոցեսը կարող է լինել շարունակական՛՛,-ասաց նախարարը:

Խոսելով ցմահ դատապարտյալների մասին, Բադասյանը նշեց, որ այդ առումով բավականին մեծ հաջողություններ կան:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Նրանցից 2-ն իրենց պատիժը կրում են բաց ռեժիմում, ինչը հնարավորություն է տալիս նրանց կիսաազատության կարգավիճակ ունենալ: Այսինքն՝ այս երկու դեպքը բացառիկ է Հայաստանի պատմության համար՛՛:

  • Կիսվել: