Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված երկու տասնյակից ավելի գողության դեպք. մեկ անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների երկու տասնյակից ավելի դեպք: Երևանի 30-ամյա բնակիչը կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:
Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2019թ. նոյեմբերի 29-ին 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /15 դրվագ/, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ /2 դրվագ/, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /2 դրվագ/ և 185-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ 30-ամյա տղամարդու կողմից կատարված առերևույթ հանցագործություններից հնարավոր այլ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: