ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին
Հայաստանի Ազգային ժողովի հունվարի 21-ի նիստում պատգամավորները առաջին ընթերցմամբ հաստատել են գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններ։
Այդ թվում՝
Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր,
Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր,
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր։
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։
Քվեարկությունից հետո պատգամավորներն անցան ընդմիջման՝ մինչև աշխատանքների վերսկսումը ժամը 16:30-ին: Այդ ժամանակ նրանք պետք է հանդիպեն Կառավարության անդամների հետ և ուղղեն իրենց հետաքրքրող հարցերը:


