հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց մինչև 2027-ի փետրվար

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց մինչև 2027-ի փետրվար

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց մինչև 2027 թ-ի փետրվար ամիսը։

Ինքը՝ Սարգսյանը, դատարանում հայտնեց, որ չունի միջնորդություն և խնդրեց միանգամից մեկ տարով երկարացնել տնային կալանքը՝ հավելելով, որ «այս դատարանում արդարադատություն պետք չի փնտրել»։

Բացի այդ, դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Լիդյա Մանթաշյանի նկատմամբ, վարչական հսկողությունը կիրականացվի առանց էլեկտրոնային սարքի։

Հիշեցնենք, որ նա կալանավորված է «Սրբազան պայքարի» գործի շրջանակում։

  • Կիսվել: