հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Չեմ կարծում, թե ԱՄՆ դեմոկրատները չցանկանան TRIPP նախագծի շատ արագ իրականացումը․ Միրզոյան

Չեմ կարծում, թե ԱՄՆ դեմոկրատները չցանկանան TRIPP նախագծի շատ արագ իրականացումը․ Միրզոյան

Չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ի դեմոկրատները չցանկանան TRIPP նախագծի շատ արագ իրականացումը։ Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները, որոնք ավարտվել են Դեմոկրատական կուսակցության հաղթանակով։

«Վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններում, շահավետ է երկու կողմերի համար»,– նշել է Միրզոյանը։ Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարվա նոյեմբերին առիթ կունենա ներկայացնելու ԱՄՆ-ի հետ համագործակցության արդյունքում գրանցված նոր ձեռքբերումները։

  • Կիսվել: