հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԺ նիստի օրակարգից հանվել են Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրության հարցերը

ԱԺ նիստի օրակարգից հանվել են Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրության հարցերը

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգից հանվել են Վռճաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցերը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Հարցերը հանվել են հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գրությունը:

Վարդազարյանը նշել է, որ այս պահին Վճռաբեկ դատարանի նախագահ չընտրելը և դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր հաստիքը չհամալրելը չի կազմալուծի Վռճաբեկ դատարանի և հիշյալ պալատի աշխատանքների կազմակերպումը:

 

 

  • Կիսվել: