շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ԱԺ-ն ընդունեց աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին օրինագիծը

 ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագիծը ԱԺ-ուն  ներկայացնելիս ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը պետք է շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»:

Տեղեկացնենք, որ օրենքի նախագծի հեղինակներն են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, Քաջիկ Գևորգյանը, Դավիթ Մանուկյանը և Արայիկ Աղաբաբյանը։ 

  • Կիսվել: