երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ԱԺ-ն քննարկում է ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգ ներդնելու նախագիծը

ԱԺ-ն քննարկում է ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգ ներդնելու նախագիծը

ԱԺ-ն քննարկում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգ ներդնել։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի խոսքով, ատեստավորման նոր համակարգի ներդրման արդյունքում նախատեսվում է բարձրացնել վարձատրությունը, ինչպես նաև ապահովել ծառայողների մասնագիտական պատշաճ մակարդակը։

«Առաջարկվում է ԱԱԾ մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար: Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ»,- տեղեկացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

«Նշված պաշտոններ զբաղեցնողները ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով,  յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ։ Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին  ատեստավորում անցնելու համար 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա»,- նշեց Սիմոնյանը և հավելեց, որ, եթե ԱԱ ծառայողները ստանան ատեստավորմամբ նախատեսված հավելավճարը, ապա այդ դեպքում արդեն չեն հաշվարկվի օրենքով սահմանված մյուս հավելումները։ 

Պաշտոնյայի խոսքով՝ ատեստավորման կարգը, հավելավճարի չափը սահմանվելու է կառավարության որոշմամբ։

 

  • Կիսվել: