հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը:

Նշենք, որ այն խորհրդարանի նիստում ներկայացրել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը»,-ասել էր Բադասյանը:

Նրա խոսքով՝ դա հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել:

Առաջարկվում է նախաքննության փուլում մեծացնել պաշտպանի դերակատարությունը, հետայսու վերջինիս ներկայացրած տեղեկություններն ապացույցի կարգավիճակ կունենան: Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի նաև քրեական գործի հարուցման ձևական փուլը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 85 «կողմ», 2 «դեմ» և 4 «ձեռնպահ» ձայներով:

 

  • Կիսվել: