չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրել է հրատապ կարգով նիստ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրել է հրատապ կարգով նիստ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 14։00-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրել է հրատապ կարգով նիստ՝ երեկ կեսգիշերից Հայաստանի սուվերեն տարածքում՝ Գորիս-Կապան մայրուղում թշնամական մաքսային և ոստիկանական հենակետ տեղադրելու և այս իշխանության կողմից այդ ամենը թույլ տալու հարցեր քննարկելու համար։ Այս մասին այսօր կառավարության դիմաց հանրահավաքին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, ու կանչվել են հատուկ հաշվետվության նաև կառավարության ներկայացուցիչները։

«Սրանք ավելի շատ վախենում են սեփական քաղաքացիներից, քան թշնամուց, որովհետեւ թշնամու առաջ վաղուց ծնկել են: Ծնկածի հոգեբանությամբ պատրաստ են ամեն ինչ թշնամում զիջել: Ամբողջ ճշմարտությունը այս իշխանությունների երեսին ասվելու է: Երբ որ ամեն մի քաղաքացի իր կեցվածքով, իր դիմադրությամբ այդ ճշմարտությունը ասի, այդժամ շատ ավելի մոտ է լինելու սրանց այս շենքից դուրս շպրտելու օրը»,-ասաց նա:

  • Կիսվել: