հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԱԺ-ի մոտ այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնում խուլիգանության հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդված) հարուցվել է քրեական գործ, ինչի շրջանակներում կա 14 բերման ենթարկված անձ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնցին  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Կատարվում է քննություն:

Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոստիկանություն բերվել է 17 անձ:

  • Կիսվել: