«Ազատությու′ն Սամվել Կարապետյանին». Կարապետյանի աջակիցները հավաքվում են դատարանի բակում
«Օգոստոսի 14-ին ժամը 17.00-ին դատարանը քննելու է դատախազության կողմից ներկայացված՝ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը»։ Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։
«Չնայած այն հանգամանքին, որ Սամվել Կարապետյանի ձերբակալումը և բնակարանի խուզարկությունը վերաքննիչ դատարանի կողմից ճանաչվել է են ապօրինի, Սամվել Կարապետյանը դեռևս գտնվում է ապօրինի կալանքի տակ։
Օգոստոսի 14-ին, ժամը 17.00,՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9։
Ազատությու′ն Սամվել Կարապետյանին»,–ասված է գրառման մեջ։


