Ազատի զորամասում հրեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը (ուղիղ)
Այս պահին ընթանում է Ազատի զորամասում հրեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը։ Հարցաքննվում է գործով վկա Շիրազ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:


