երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Այսօր Քրեակատարողական ծառայության 106-րդ տարեդարձն ու ՔԿ ծառայողի մասնագիտական օրն է

Այսօր Քրեակատարողական ծառայության 106-րդ տարեդարձն ու ՔԿ ծառայողի մասնագիտական օրն է

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի շնորհավորական ուղերձը.

«Քրեակատարողական ծառայության հարգելի´ աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա և ծառայության հիմնադրման 106-րդ տարեդարձի կապակցությամբ։

Սիրելի´ ծառայողներ, դուք իրականացնում եք մի աշխատանք, որը պահանջում է բարձր պատասխանատվություն, կարգապահություն և նվիրում։ Ձեր ծառայությունը կարևոր դեր ունի արդարադատության համակարգի կայացման և հասարակության անվտանգության ապահովման գործում։

Բազմիցս ընդգծել եմ, որ քրեակատարողական ծառայության համակարգում կարող է լինել միայն մեկ արտոնյալ և այդ մեկը բարեվարք, բարեխիղճ, անշահախնդիր, անկաշառ և պրոֆեսիոնալ քրեակատարողական ծառայողն է։
Կցանկանամ, որ այս միտքն ընդունեք ի գիտություն և այն դարձնեք ձեր ամենօրյա աշխատանքի կարգախոսը:

Շնորհակալություն եմ հայտնում ձեր նվիրվածության և հետևողական աշխատանքի համար։
Շնորհավո՜ր տոնդ, քրեակատարողական ծառայող»։

 

  • Կիսվել: