երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այսօր մարդիկ խուսափում են անգամ երեկոյան ժամերին երթևեկել Գորիսից Որոտան, Շուռնուխ, կամ Կապանից Սրաշեն, Շիկահող, Ծավ, Ներքին Հանդ գյուղեր. ՄԻՊ

Այսօր մարդիկ խուսափում են անգամ երեկոյան ժամերին երթևեկել Գորիսից Որոտան, Շուռնուխ, կամ Կապանից Սրաշեն, Շիկահող, Ծավ, Ներքին Հանդ գյուղեր. ՄԻՊ

«Այսօր մարդիկ խուսափում են անգամ երեկոյան ժամերին երթևեկել Գորիսից Որոտան, Շուռնուխ, կամ Կապանից Սրաշեն, Շիկահող, Ծավ, Ներքին Հանդ գյուղեր՝ այնտեղ ադրբեջանցիների ներկայության պատճառով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա հայտնեց, որ իր գրասենյակն այդ վերլուծությունները, փաստերով ներկայացրել է միջազգային կառույցներին և առաջարկել չեզոք գոտի ստեղծելու գաղափարը: Նա հիշեց վերջերս հայ հովվի ծեծի հանգամանքը և հավելեց, որ կան նաև դեպքեր, երբ ադրբեջանական կողմ են անցնում խոշոր կամ մանր եղջերավոր անասուններ և դրանք հնարավոր չի լինում վերադարձնել:

Օմբուդսմենը շեշտեց, որ երկու երկրների միջև երբևէ տեղի չի ունեցել ո՛չ սահմանագծում, ո՛չ սահմանազատում, իսկ այն անելու դեպքում պետք է հաշվի առնվեն մարդու իրավունքները:

Թաթոյանը նկատեց, որ Սյունիքում կան դեպքեր, երբ քաղաքացին կադաստրային վկայականը ձեռքին չի կարողանում իր հողից օգտվել կամ տունն է կիսվել: 

  • Կիսվել: