Այսօր կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները
Այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 14:00-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները 16 մեղադրյալների նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Հունիսի 12-ի» գործով պաշտպան Ռուբեն Մելիքյանը
Մեղադրող դատախազները սկսելու են հրապարակել գրավոր ապացույցները։