երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Այս ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները կնպաստեն ձեր մասնագիտական կայացմանը. Գալյանը՝ «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրի մասնակիցներին

Այս ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները կնպաստեն ձեր մասնագիտական կայացմանը. Գալյանը՝ «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրի մասնակիցներին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 կրթական ծրագրի ուսանողներին և հանդես եկել բանախոսությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սրբուհի Գալյանը շեշտել է, որ պետությունը որդեգրել է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ գաղափարը:

Հանդիպման ընթացքում նախարար Գալյանը պատասխանել է նաև ուսանողների հարցերին՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների ընթացքին, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությանը և գործառույթներին, ինչպես նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացին և Հայաստանի՝ միջազգային պարտավորությունների շրջանակում ստանձնած առաքելությանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ուսանողներին՝ «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրին ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար՝ ընդգծելով․

«Համոզված եմ, որ այս ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները և հմտությունները կնպաստեն ձեր մասնագիտական կայացմանը և Հայաստանի իրավական համակարգի հետագա զարգացմանը»։

  • Կիսվել: