ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս պայմաններում մարդուն կալանքի տակ սենց ֆետիշացված  ձեւով պահելը իրավունքի հետ առնչություն չունի․ Վարդևանյանը՝ Չարչյանի մասին

Այս պայմաններում մարդուն կալանքի տակ սենց ֆետիշացված  ձեւով պահելը իրավունքի հետ առնչություն չունի․ Վարդևանյանը՝ Չարչյանի մասին

Արմեն Չարչյանի գործում մեղադրական դատավճիռ կայացնելու որեւէ ապացուցման շեմ հաղթահարված չի. չկա դա ուղղակի: Այս մասին, այսօր «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդեւանյանը:

«Այս պայմաններում մարդուն կալանքի տակ սենց ֆետիշացված  ձեւով պահելը իրավունքի հետ առնչություն չունի: Իրավաբանությունը սրա մասին չէ: Իրավաբանությունը նրա մասին է, որ կալանավորումը ծայրահեղ միջոցն է, երբ ոչ մի այլ միջոցով հնարավոր չէ անձի պատշաճ վարքագիծ ապահովել:

Ես ինձ այդ հարցն եմ հաճախ տալիս. Նժարի վրա ի՞նչ շահ է դրված, որ ավելի կարեւոր լինի, քան մարդու կյանքը, վաստակը, առողջությունը: Սա կարող է լինել վրեժխնդրություն, կարող է լինել բռնապետական ռեժիմի դրսեւորման ամենադասական իրավիճակներից մեկը: Սա վախեցնող մթնոլորտ է: Ես ցավ եմ ապրում, որ ունենք նման տոտալ անգործության մատնված իրավական համակարգ»,-ասաց նա:

Վարդեւանյանն ասաց, որ Արմեն Չարչյանը երեկ հիվանդանոց տեղափոխվել է գրեթե ուշագնաց լինելու պայմաններում. «Սա խոշտանգում է, զարմանալի է, թե նման պայմաններում ինչ Բարձրագույն դատական խորհրդի մասին ենք խոսում, ինչ մակարդակի դատախազության մասին ենք խոսում»:

 

  • Կիսվել: