ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս պահին ուժայինները հատուկ գործողություններ են իրականացնում Զանգեզուրի պղանձամոլիբդենային կոմբինատում

Այս պահին ուժայինները հատուկ գործողություններ են իրականացնում Զանգեզուրի պղանձամոլիբդենային կոմբինատում

 Այս պահին մեծ թվով ուժայիններ հատուկ գործողություններ են իրականացնում Զանգեզուրի պղանձամոլիբդենային կոմբինատում: Այդ մասին հայտնում է Կոմբինատի կառավարման խորհրդի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը: Ըստ նրա, ուժայինները որևէ պարզաբանում կամ բացատրություն իրենց գործողությունների առնչությամբ չեն ներկայացրել:

Նա նաև տեղեկացրել է, որ ձերբակալվել է Կոմբինատի անվտանգության աշխատակցը։

Ավելի վաղ ԶՊՄԿ արդեն իրականացվել էին հետաքննչական գործողություններ, իսկ Հարկային կոմիտեն արգելել էր 140 000 կգ ֆերրոմոլիբդենի արտահանումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: