շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ավտովթարների աճը  կանխարգելող օրինագծի ընդունումն առավել քան անհրաժեշտ էր․ Վահե Էնֆիաջյան

Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն առավել քան անհրաժեշտ էր․ Վահե Էնֆիաջյան

Նախաձեռնածս ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն առավել քան անհրաժեշտ էր։ Այս մասին գրել է ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

Պատգամավորը դեռևս  ամռանը շրջանառության մեջ էր դրել ամենավտանգավոր խախտումներից մեկի՝ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու խախտման պատիժը խստացնելու վերաբերյալ նախագիծ, որը, սակայն, մերժվել էր։

  «Հանդիպակաց երթևեկելի գոտով վարելու ժամանակ տուգանքի զգալի բարձրացումը պետք է կրեր կանխարգելիչ բնույթ և հանդիսանար զսպող մեխանիզմ։ Ակնհայտ էր, որ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումն անխուսափելի էր, բայց խորհրդարանական մեծամասնության քվեարկությամբ այն մերժվեց։

Սակայն ևս մեկ անգամ ականատեսն եղանք հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու խախտման արդյունքում ЗИЛ և BMW մակնիշի մեքենաների մասնակցությամբ մեկ այլ խոշոր ու ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի՝ մարդկային անդառնալի կորստով։ Մինչդեռ ցավով եմ արձանագրում, կրկնում եմ մեծ ցավով, բայց նման անցանկալի դրսևորումների կանխման համար նախագծի ընդունումը կհանդիսանար զսպող գործոն։

Հ.Գ. Չափազանց կարևոր եմ համարում տրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված բոլոր առաջարկություններն ու հիմնավորումները։ Եթե կան այդպիսիք, կարող եք կապ հաստատել իմ գրասենյակի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ (374-11)513690 կամ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]։»,- գրել է նա։

 

  • Կիսվել: