հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել ՄԻՊ-ի կայք՝ ծանոթանալու Ադրբեջանի դաժանությունների մասին ուսումնասիրություններին

Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել ՄԻՊ-ի կայք՝ ծանոթանալու Ադրբեջանի դաժանությունների մասին ուսումնասիրություններին

Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

՛՛Սեպտեմբերի 27-ից սկսած այցելուների 82 տոկոսը եղել են նոր օգտատերեր, որոնք ավելի հաճախ փնտրել են Պաշտպանի գործառույթների մասին ինֆորմացիա և մուտք գործել զեկույցների բաժին։

Տվյալները վերցված են Google Analytics համակարգից։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխարհին ներկայացնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ կատարվող դաժանություններն ու պատերազմական հանցագործությունները՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

Մանրամասն՝ այստեղ:

  • Կիսվել: