կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ավարտվեց Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը

Ավարտվեց Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը

Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում ավարտվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը։

Դատարանը որոշումը հրապարակելու է վաղը՝ ժամը 14։00-ին։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գերասիմ Վարդանյանի մասին ասաց. «Ինչպես միշտ՝ մարտական էր, պատրաստ հաջորդիվ ազգանվեր պայքարի։ Գիտակցում էր, թե ճնշումները որտեղից են գալիս։ Պատրաստ է հոգեպես ու ֆիզիկապես՝ շարունակելու մնալ անազատության մեջ՝ հանուն իր գաղափարի։ Կարևորը, որ մարտական է ու պինդ»։

 

  • Կիսվել: