ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դատավորի 17 տեղի համար մրցում է 50 թեկնածու

Դատավորի 17 տեղի համար մրցում է 50 թեկնածու

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունների քննության համար նախատեսված առաջին ատյանի դատարանում դատավորների թիվը կլինի 17-ը։ Այս պահին ԲԴԽ-ում ընթանում է դատավորների թեկնածուների գրավոր քննությունը։

Դատավորների 17 հաստիքի համար պայքարողները 50 են, այդ թվում՝ փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ։ Դեռևս պաշտոնապես հայտնի չէ մասնակիցների անունները, սակայն արդեն իսկ շրջանառվում են հիմնական հավակնորդների անունները։ Այսպես, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, հիմնական հավակնորդներից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի նորընտիր նախագահ Տիգրան Սահակյանի որդին է՝ Վազգեն Սահակյանը, որն աշխատում է որպես քննիչ։

Մյուս հավակնորդը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է՝ Դավիթ Արղամանյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, ունի փաստաբանի արտոնագիր, 2019թ-ից աշխատել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական։

  • Կիսվել: