երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Առուշ Առուշանյանը դատական հայց է ներկայացրել ՆԳՆ-ի դեմ

Առուշ Առուշանյանը դատական հայց է ներկայացրել ՆԳՆ-ի դեմ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դատական հայց է ներկայացրել ՆԳՆ Ոստիկանության դեմ՝ պահանջելով վերականգնել վարորդական վկայականը։
Այս մասին տեղեկանում ենք «ԴատաԼեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

«ՀՀ ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից 30.04.2025թ. հայցվորի վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու /վարելու իրավունքը դադարեցնելու/ գործողությունն ոչ իրավաչափ ճանաչելու, վերջինիս վարորդական վկայականը /վարելու իրավունքը/ վերականգնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պ/մ»,– ասված է պահանջում։

Գործը կքննի ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը զորակոչային տարիքում բուժզննումների ընթացքում հայտնաբերված հիվանդությունների հիմքով ազատվել է ծառայությունից: Վարույթով, քննության առարկա է դարձել, թե արդյոք Առուշանյանը, ունենալով առողջական խնդիրներ, կարող էր ավտոմեքենա վարել: Օրենքի ուժով, նրա վարորդական իրավունքի վկայականը ճանաչվել է ուժը կորցրած:

  • Կիսվել: