ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առուշ Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Առուշ Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին երեկ «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Նրա մոտ տեսակցությունները արգելված են, բացի պաշտպաններից որևէ մեկի հետ հանդիպել չի թույլատրվում:

Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան՝ Էրիկ Ալեքսանյանը։ 

Նշենք, որ Առուշ Առուշանյանի փաստաբանները բողոքարկել են որոշումը, բայց Վերաքննիչ դատարանը դեռևս չի ընդունել վարույթ:

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

 

  • Կիսվել: