Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան
ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը:
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Մաթևոսյանի, մերժեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը»,-սոցցանցի իր էջում գրել է նա:


