երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արթուր Ղազինյանն ապատեղեկատվություն է տարածել․ ՀՔԾ

Արթուր Ղազինյանն ապատեղեկատվություն է տարածել․ ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը հերքում է Արթուր Ղազինյանի տարածած տեեկությունը։ 

«Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»:

Հայտնում ենք, որ վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: