հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արթուր Գևորգյանը քրեական գործով չի կալանավորվել ու չի գտնվում որևէ կալանավայրում. փաստաբան

Արթուր Գևորգյանը քրեական գործով չի կալանավորվել ու չի գտնվում որևէ կալանավայրում. փաստաբան

Դոգ մականունով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ ինքը դեռևս 2020 թվականի ապրիլի 15-ին գրություն է ուղարկել ԱՄՆ Դաշնային բյուրո և ԱՄՆ-ի գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով, որ Միացյալ Նահագներում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան, որի նկատմամբ ՀՀ-ում հետախուզում էր հայտարարվել:

«Այսօր առավոտյան ես իմացա, որ երեք օր առաջ կալանավորվել է Արթուր Գևորգյանը FBI-ի կողմից»,- ուղիղ եթերի ընթացքում հայտնել է նա:

ArmDaily.am-ի հետ զրույցում Արթուր Գևորգյանի փաստաբանը՝ Հրանտ Անանյանը հայտնեց, որ Արթուր Գևորգյանը քրեական գործով չի կալանավորվել ու քրեական գործով ինքը չի գտնվում որևէ կալանավայրում։ 

«Հիմա ցավոք սրտի այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ ամեն չկայացած անձնավորություն կամ տապալված անձնավորություն փորձում է լսարան գտնել իր համար ու ուզում է սենսացիոն հայտարարություններ անի, որպեսզի դառնա հայտնի երևի թե ֆեյսբուքում։ Հիմա խնդիրը հետևյալն է՝ ես կարծում եմ, որ որևէ ձևով չի կարելի խիստ վարկաբեկված անձի ինչ որ հայտարարությունը հիմք ընդունել որպես պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատված փաստ ու շրջանառություն անել դրա վերաբերյալ մամուլում։ Ես իր պաշտպանն եմ ու ասում եմ՝ չի կալանավորվել ինքը։ Հորդորում եմ հասարակության առողջ զանգվածին տեղի չտալ ապատեղեկատվությանը, երբ հատկապես այդ տեղեկատվությունը ինչ որ արվամոլի պնդումներ են։ Ինչ որ վարկաբեկված, դատապարտված, տապալված արվամոլի պնդումները, թշնամություն տածող անձի, իսկ թշնամությունը, ոնց հասկանում եմ անշուշտ Վլադիմիր Գասպարյանից է, որ իրեն վռնդել է ոստիկանությունից։ Նմանատիպ մարդու պնդումները չի կարելի որևէ կերպ դարձնել հանրային քննարկման առարկա»,- ասաց Անանյանը։

Արթուր Գևորգյանի կալանավորվելու հարցի վերբերյալ պարզաբանում ստանալու համար ArmDaily.am-ը դիմել է նաև Գլխավոր դատախազություն, որտեղից պատասխան ստանալուն պես այն ևս կհրապարակենք։

Արթուր Գևորգյանի կալանավորվելու հարցի վերբերյալ պարզաբանում ստանալու համար ArmDaily.am-ը դիմել է նաև Գլխավոր դատախազություն, որտեղից պատասխան ստանալուն պես այն ևս կհրապարակենք։

  • Կիսվել: