Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանություն՝ հաղորդում տալու
Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանություն՝ հաղորդում տալու համար: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
ՆԳՆ-ից նաև հայտնեցին, որ միջադեպով 6 անձ ձերբակալվել է, կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար:
Հիշեցնենք, որ այսօր ակտիվիստին Նոր Նորքի վարչական շրջանի շենքում վարչական շրջանի ղեկավարն ու աշխատակիցները ծեծի են ենթարկել:
Այս պահին Արթուր Չախոյանը ձերբակալվածի կարգավիճակ ունի, իսկ նրան ծեծող թաղապետը՝ ոչ։
Ի դեպ՝ քիչ առաջ Չախոյանը՝ արյան զեղում դիագնոզով, Շտապ օգնության մեքենայով Ոստիկանությունից տեղափոխվեց հիվանդանոց։