հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արտերկրից ստացված օգնություն ներկայացվող ռազմական պարագաների վաճառքի լուրերը ստուգվում են․ Աբրահամյան

Արտերկրից ստացված օգնություն ներկայացվող ռազմական պարագաների վաճառքի լուրերը ստուգվում են․ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արցախյան պատերազմի ընթացքում որպես արտերկրից ստացված օգնություն ներկայացվող ռազմական պարագաների թեմային․

«Համացանցում հայտնված նյութերն այն մասին, որ առուվաճառքի հայտարարությունների առանձին կայքերով, (մասնավորապես, list.am-ով) վաճառքի են հանվել արցախյան պատերազմի ընթացքում որպես արտերկրից ստացված օգնություն ներկայացվող ռազմական պարագաները, հանդերձանքի մասերը և այլն, վեր են հանվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ՀՀ զինվորական դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ ներկայացվող տեղեկություններն ստուգելու հանձնարարությամբ»:

  • Կիսվել: