երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արտասվող Հրայր Թովմասյանին ՔԿ նախագահի տեղակալը թույլ չտվեց բարձրանալ դեպքի վայր (տեսանյութ)

Արտասվող Հրայր Թովմասյանին ՔԿ նախագահի տեղակալը թույլ չտվեց բարձրանալ դեպքի վայր (տեսանյութ)

Հրայր Թովմասյանն անձամբ ինձ խնդրեց, որ բարձրանա դեպքի վայր, ես թույլ չեմ տվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Հարցին, թե ինչու էր Հրայր Թովմասյանը եկել, ՔԿ նախագահը պատասխանեց, որ չգիտի. «Շատ հուզված էր, միգուցե ընկերներ են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որտեղ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն արտասվում էր Գեորգի Կուտոյանի տան մոտ:

Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Դեպքի վայրում իրավապահները զենք են հայտնաբերել: Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։

Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.

  • Կիսվել: