Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի կարող տեղի ունենալ․ վարչապետ
Հայաստանի օրենսդրության համաձայն, արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի կարող տեղի ունենալ, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով պատգամավորների հարցերին։
Վարչապետի խոսքով, հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան հիսուն և ոչ ուշ քան 65 օր հետո։ «Ըստ էության հանրաքվեի պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր», -ասաց Փաշինյանը։
Վարչապետը խորհրդարանում ներկայացնում է ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը և դրանով նախատեսվող միջոցառումները։ Նկատենք, որ մարտի 16-ին ժամը 18։30-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 17։00-ն Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվում։