Արշակ Սրբազանն այս ամենին հումորով է վերաբերվում, եթե ոչ՝ հեգնանքով․ փաստաբան
Մենք այննպիսի իրավիճակում ենք, որ կարելի է ասել՝ արդեն ամեն ինչ նախօրոք հաճախ կանխորոշված է լինում, բայց ինչևէ, եթե այստեղ եմ, ուրեմն, հույս ունեմ, որովհետև գիտեմ՝ ի սկզբանե կալանքը բավարարելն անհիմն էր: Այս մասին այսօր դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը: Նա հույս հայտնեց, որ այսօր Սրբազանի խափանման միջոցի պարագայում փոփոխություն կլինի։
Լրագրողի ճշտող հարցին, թե այս գործով իրեղեն ապացույցը անհետանալու մասին տեղեկությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, Հարությունյանը պատասխանեց․ «Այս պահին որևէ ստույգ պաշտոնական ինֆորմացիա չկա, թե դա համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ։ Կփորձեմ, ամեն դեպքում, այսօր քննիչներից ճշտել։ Ինչ վերաբերում է մարտավարության տեսանկյունից, կարծում եմ՝ դա ինչ-որ արժեքավոր բան կարող է փոխել, մնացածը ժամանակը ցույց կտա»։
Ըստ փաստաբանի՝ զավեշտալի է, որ կալանավայրում գտնվող չորս սրբազաններից երեքի գործը նույն դատավորի մոտ է։
Խոսելով Արշակ Սրբազանի մասին Հարությունյանն ասաց, որ նրան վերջին անգա վերջին անգամ տեսակցել է երկու օր առաջ։
«Տրամադրությունը, ինչպես մի, շատ լավ էր։ Այս ամենին նա շատ հումորով է վերաբերվում, եթե ոչ՝ հեգնանքով։ Հասկանում է այս ամենի նպատակը և պատճառը...»,-ասաց փաստաբանը:


