հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է

Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը եւ կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է եւս 3 ամսով։ Այս մասին տեղեկացնում են դատական դեպարտամենտից:

Սույն դատական նիստին ավարտվել է քրեական դատավարության օրենքի 311-րդ հոդվածով սահմանված քննարկումը, դատարանը  նախնական դատալսումների փուլը  հայտարարել է ավարտված եւ  անցել է  հիմնական դատալսումների փուլին։

Նշենք, որ  հաջորդ դատական լսումները նշանակվել են ապրիլի 19-ին, ժամը՝ 16։00-ին, որի ժամանակ հարցաքննության կհրավիրվեն թվով 5 վկաներ, որոնցից առաջինը կհարցաքննվի Վլադիմիր  Գասպարյանը, ով Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ թիվ ՀԿԴ/0036/01/22 գործով հանդիսանում է  ամբաստանյալ։

  • Կիսվել: