երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արսեն Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ

Արսեն Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ

«Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Բաբայանը, մասնավորապես, գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել ԿԸՀ նախագահ պարոն Մուկուչյանի հետ՝ կապված վերջին օրերին իմ կողմից արձանագրված քարոզչության խախտումների մասին։

Մասնավորապես քննարկել ենք ընտրակաշառքներ բաժանելու հրապարակային հայտարարությունները եւ այսօր ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի կողմից թույլ տված քարոզչության օրենսդրական կանոնների խախտման դեպքը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն հետեւում է առերեւույթ խախտումների վերաբերյալ արձանագրումներին եւ արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ»։

  • Կիսվել: