շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արսեն Բաբայանին առաջադրվել կամ առաջադրվում է մեղադրանք. Ռուբեն Մելիքյան

Արսեն Բաբայանին առաջադրվել կամ առաջադրվում է մեղադրանք. Ռուբեն Մելիքյան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։

Դրան զուգահեռ դատարանի դիմաց ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Բաբայանի:

Արցախի Մարդու իրավունքների նախկին  պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. «Կարծում եմ նպատակն այն է, որ քննչական մարմինները հասցնեն կալանքի վերաբերյալ  նյութեր նախապատրաստել: Այս պահին քննչական գործողություններ են ընթանում և Արսեն Բաբայանին առաջադրվել կամ առաջադրվում է մեղադրանք։ Որքանով տեղյակ եմ՝ առաջադրվում է մեղադրանք։ Կարծես թե, այլ մեղադրանք է առաջադրվում՝՝ իշխանությունը յուրացնելու մասով»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Ըստ նրա՝ դա է պատճառը, որ Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննությունը նշանակվել է բավականին ուշ՝ ժամը 18:30–ին այն պարագայում, որ պաշտպանը բողոքը ներկայացրել էր դեռևս երեկ երեկոյան։

  • Կիսվել: