շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արսեն Բաբայանի գործը ապագա չունի. Էդմոն Մարուքյան

Արսեն Բաբայանի գործը ապագա չունի. Էդմոն Մարուքյան

 
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը ապագա չունի, որովհետև այն համաներման տակ է ընկնում, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
 
Պատգամավորի համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ է ձերբակալվել Արսեն Բաբայանը, երբ նրան չեն հայտնաբերել հանցագործության վայրում և երբ կա հիմնավոր կասկած, որ նա կարող է փախչել: «Երբ նրան հրավիրում են հարցաքննության ու նա ներկայանում է, հետո ձերբակալում են, անահամաչափ է: Այլ հարց է, որ Արսեն Բաբայանի գործը ապագա չունի, քանի որ այն համաներման տակ է ընկնելու, և պետք էլ չի, որ նա չընդունի, որ պաշտոնեական կեղծիք է կատարել, բավարար է, որ նա չառարկի, որ համաներում կիրառվի», -ասաց Մարուքյանը:
 
Ինչ վերաբերում է իշխանության զավթման հոդվածով Հատուկ քննչական ծառայությունում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիչման վրա հարուցված քրեական գործին, Մարուքյանն ասաց, որ դա անապագա գործ է ու հավելեց. «Այդ քրեական գործը ոնց հարուցելե ն, այնպես էլ կարճելու են: Այդ գործը անապագա գործ է, քանի որ փաստարկներ չկան»:
 
 
 

  • Կիսվել: