ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ․ քրեական ոստիկանների հերթական բացահայտումները

Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ․ քրեական ոստիկանների հերթական բացահայտումները

Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տան խորդանոցում հայտնաբերվել է պարկ՝ լցված մոտ 900 գրամ կանեփանման զանգվածով։

Ըստ 43-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը իրեն պատկանող թմրամիջոց է՝ անձնական օգտագործման համար։

Արմավիրի քրեական ոստիկանները նույնօրինակ տեղեկություններ էին ստացել նաև վարդաշենցի 55-ամյա մի տղամարդու վերաբերյալ։ Ըստ տեղեկության՝ տղամարդը տանն ու կից օժանդակ շինությունում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կից շինության զննությամբ հայտնաբերվել է արկղ՝ լցված մոտ 210 գրամ կանեփանման զանգվածով։

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն և անձնական օգտագործման համար է։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղղարկվել են նախաքննական մարմին։

  • Կիսվել: