երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել է մեքենա եւ արնանման հետքեր

Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել է մեքենա եւ արնանման հետքեր

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքում՝ Երևանյան խճուղում, կրակոցներ են հնչել և կա վիրավոր, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա՝ վարորդի նստատեղի ոստքերի տակ, դռան վրա և դրսում՝ ասֆալտին, արնանման հետքերով:

Քիչ առաջ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1 քաղաքացի:

Տեղում ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Կարապետյանն է, ով այս պահին գտնվում է վիրաատարանում:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: