երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Խոշոր ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 6 վիրավոր. մահացածն ու վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են

Խոշոր ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 6 վիրավոր. մահացածն ու վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են

Օգոստոսի 6-ին, ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները: 
 «Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

 Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարիները: 

 Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել շտապօգնությանը: 

 Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից տեղեկություն է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է:  

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: 
Մահացածն ու 6 վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են: 

 Ժամանել են նաև ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ»,-հայտնում է shamshyan.com-ը։

  • Կիսվել: