Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում
Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում: Այս մասին Infoport.am–ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,–հայտնեցին գերատեսչությունից:


