ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն

Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն

Արմավիրի բանտում դատապարտյալներից մեկը կտրել է լեզուն։ Այս մասին գրել է Armlur–ը։
 
«Արմավիրի բանտի կարանտինի 3-րդ խցում դատապարտյալը գնացել է ծայրահեղ քայլի։ Նա կտրել է լեզուն։ Իսկ թե ինչից դրդված է նա գնացել այդ քայլին, հայտնի չէ»,–գրում է կայքը։
Նշվում է, որ առաջիկայում պարզ կլինի, թե արդյոք դատապարտյալն այդ քայլին դիմել է իր դեմ նախաձեռնված քրեական վարույթի՞, թե՞ այլ խնդիրների պատճառով։

  • Կիսվել: