հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է ձեռք բերել. դրանք արդեն գործարկվում են

Արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է ձեռք բերել. դրանք արդեն գործարկվում են

ՀՀ արդարադատության նախարարությունը տարատեսակ գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«Գերժամանակակից սարքավորումներ ենք ձեռք բերել, մասնավորապես ստի դետեկտոր (պոլիգրաֆ): Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց։ Ձեռք է բերվել նաև հատուկ սարքավորում, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար»,– նշեց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ։

  • Կիսվել: