Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ երեխաների իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանին
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Ժնևում սեպտեմբերի 4-5-ը մասնակցել է ՄԱԿ երեխաների իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանին, որի ընթացքում կայացել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը:
Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված և սպասվող օրենսդրական բարեփոխումները՝ ընդգծելով ՀՀ կառավարության ակտիվ աշխատանքն ուղղված օրենսդրական դաշտի ամրապնդմանը՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին համապատախանեցնելու համար:
Կոմիտեի անդամները բարձր են գնահատեել ՀՀ կառավարության ջանքերը, ներկայացվել են կարծիքներ և դիտարկումներ՝ նպաստելու հետագա ոլորտային բարեփոխումների արդյունավետ առաջխաղացմանը:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: